Որոնել
Արխիվ
18.07.2019  16:42

Պաշտոնական. «Ատլետիկոն» երկար սպասված տրանսֆեր կատարեց

«Ատլետիկոն» ձեռք է բերել «Էսպանյոլի» կենտրոնական պաշտպան Մարիո Էրմոսոյին:  Մադրիդցիները 24-ամյա ֆուտբոլիստի հետ հինգ տարվա ժամկետով պայմանագիր են ստորագրել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Ոչ պաշտոնական տվյալներով` տրանսֆերը կազմել է 25 միլիոն եվրո:

Իսպանացու հավանական տեղափոխության մասին լուրերը մի քանի ամիս շարունակ հայտնվում էին: Տրանսֆերի ձգձգման պատճառներից մեկն այն էր, որ Էրմոսոն «Ռեալի» սանն է և «Էսպանյոլ» տեղափոխվելիս պայմանագրում կետ կար` հետագա վաճառքի 50 տոկոսը պետք է փոխանցվի «սերուցքայիններին»:

Էրմոսոյի տրանսֆերը գնահատվում էր 40 միլիոն, որից 20 պետք է «Ռեալին» փոխանցվեր, սակայն այժմ «արքայական ակումբը» 7,5 միլիոն քիչ է ստանալու:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000