Որոնել
Արխիվ
18.07.2019  13:47

«Երևանը» չի խաղա Երևանում

Հայաստանի առաջնության խաղացանկն արդեն հայտնի է: Բարձրագույն խմբի նորեկ «Երևանի» տնային խաղերի մարզադաշտ է նշված Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտը: Այնտեղ է տնային հանդիպումներն անցկացնում նաև «Լոռին»:

ArmFootball.com-ին հայտնի դարձավ, որ մայրաքաղաքային թիմը նվազագույնը մեկնարկային մի քանի ամիսները անցկացնելու է Վանաձորում, սակայն ակումբը ծրագրում է հնարավորինս շուտ վերադառալ Երևան:

«Երևանը» ծրագրում է ապագայում խաղալ «Միկա» մարզադաշտում և սպասում է խոտածածկի փոխելուն: Ակումբում այլընտրանքային են դիտարկում «Նաիրի» ստադիոնը «Ալաշկերտից» վարձակալելու տարբերակը:

Հայաստանի առաջնությունում «Երևանն» առաջին տնային խաղն անցկացնելու է 2-րդ տուրում, երբ ընդունելու է «Նոային»:

Հիշեցնենք, որ նախորդ առաջնությունում Առաջին խմբում հանդես եկող Երևանը տնային խաղերն անցկացնում էր Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000