Որոնել
Արխիվ
18.07.2019  10:50

ԱՊԼ-ի ակումբը հարձակվող է գնել իր համար պատմական գնով (PHOTO)

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Սեբաստյան Ալլերը տեղափոխվել է «Վեսթ Հեմ»: Լոնդոնցիները տեղեկացնում են, որ ֆրանսիացու հետ 5 տարվա պայմանագիր են կնքել:

Այդ տրանսֆերը ռեկորդային է դարձել «մրճահարների» պատմության մեջ: Ակումբը չի հայտնել գումարը, սակայն հայտնի է դարձել, որ այն 40 միլիոն եվրո է: Գործարքում նախատեսված են նաև խոշոր պարգևավճարներ: Մեկ տարի առաջ ռեկորդը գրանցվել էր «Լացիոյի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆելիպե Անդերսոնին ձեռք բերելու ժամանակ (38 մլն):

25-ամյա ֆուտբոլիստը Լոնդոնում տարեկան ստանալու է 7 միլիոն եվրո:

Նախորդ մրցաշրջանում անցակրած 40 խաղում Ալլերը դարձել է 20 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ:

Ավելի վաղ «Այնտրախտը» 60+10 միլիոն եվրոյով Մադրիդի «Ռեալին» էր վաճառել իր մեկ այլ հարձակվող Լուկա Յովիչին:

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000