Որոնել
Արխիվ
18.07.2019  10:05

4 անգամ 30 րոպե. Սարգիս Ադամյանը մասնակցել է իր նախկինի թիմի դեմ հանդիպմանը (VIDEO)

Նոր մրցաշրջանին նախապատրաստվող «Հոֆֆենհայմն» ընկերական խաղ է անցկացրել «Յան Ռեգենսբուրգի» հետ և հաղթել 3:2 հաշվով:

Հանդիպումն անցել է անսովոր ձևաչափով: Թիմերը 4 խաղակես են անցկացրել` 30-ական րոպեով:

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանն ընդգրկված է եղել «Հոֆֆենհայմի» մեկնարկային կազմում: Իր նախկին թիմի դեմ նա 60 րոպե է անցկացրել, որից հետո ամբողջ կազմը փոխվել է:

Հուլիսի 25-ին «Հոֆֆենհայմն» ընկերական խաղում կմրցի իտալական «Վերոնայի» հետ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000