Որոնել
Արխիվ
18.07.2019  01:58

Տարխանով. «Մեր երկրպագուների ձայնը պետք է ավելի բարձր լսվի մակեդոնացիներից»

Եվրոպա լիգայի որակավորման փուլի պատասխան խաղում «Փյունիկը» հյուրընկալվելիս կմրցի մակեդոնական «Շկուպիի» հետ (առաջին խաղը՝ 3-3)։

Նախախաղային մամուլի ասուլիսով հանդես է եկել երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը։

«Առաջին խաղում մենք առավելություն ունեինք, բայց սխալների պատճառով 3 գնդակ ընդունեցինք։ Այնուամենայնիվ, կարողացանք փրկվել պարտությունից՝ ոչ-ոքի կորզելով։ Վերջնամասում կարող էինք նույնիսկ հաղթել։ Խաղային առումով մենք ավելի լավն էինք, բայց արդյունքն այնքան էլ լավը չէր։ 

Հիմա դժվար է ասել, թե որտեղ է ավելի հարմար խաղալ՝ տանը, թե՝ դրսում։ Հուսով եմ, որ լավ խաղ կցուցադրենք և լավ արդյունք կունենանք։

Լավ ենք պատրաստվել։ Առաջին հանդիպման մեկնարկային 20 րոպեներին լուրջ ճնշում էինք գործադրում մրցակցի դարպասին։ Կարող եմ ասել, որ ֆունկցիոնալ առումով պատրաստ ենք։ Գիտեինք, թե ինչպես է մրցակիցը խաղում, բայց ստանդարտներից 3 կոպիտ սխալ թույլ տվեցինք։

Պետք է չթուլանանք և, դաշտ դուրս գալով, խաղանք այնպես, ինչպես դա արեցինք առաջին խաղի վերջին րոպեներին։

Մանուչարյանը չի խաղա, որովհետև պետք է վիրահատվի։ Մնացածը պատրաստ են խաղին։ 

50 երկրպագուներ եկել են Մակեդոնիա, որպեսզի մեզ աջակցեն։ Հուսով ենք՝ կստանանք այնպիսի աջակցություն, ինչպիսին՝ Գյումրիում։ Նրանց ձայնը պետք է ավելի բարձր լսվի տեղի երկրպագուներից»,- ասել է Տարխանովը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000