Որոնել
Արխիվ
17.07.2019  23:30

ԵԱ-Մ19. Իտալիան ջախջախեց Հայաստանին (VIDEO)

Երևանում ընթացող Եվրոպայի Մ19 առաջնության B խմբի 2-րդ տուրում Հայաստանի ընտրանին «Հանրապետայան» ստադիոնում մրցեց Իտալիայի հետ ու պարտվեց՝ 0-4։

«Յուվենտուսի» ֆուտբոլիստ Մանոլո Պորտանովան 29-րդ րոպեին բացեց հաշիվը, 3 րոպե անց «Ինտերում» հանդես եկող Դավիդե Մերոլան կրկնապատկեց այն, 56-րդ րոպեին Պորտանովան դուբլ ձևակերպեց, իսկ 69-րդ րոպեին «Սասուոլոյի» ֆուտբոլիստ Գիակոմո Ռասպադորին 4-րդ գնդակն ուղարկեց մեր ընտրանու դարպասը։

Այսպիսով, Իսպանիան և Պորտուգալիան ունեն 4-ական միավոր, Իտալիան՝ 3, իսկ Հայաստանը խմբային փուլի վերջին տուրից առաջ միավոր չունի։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000