Որոնել
Արխիվ
17.07.2019  14:28

Ինչպես է փոխվել Հայաստանի գավաթի ձևաչափը

Նախնական փուլի վիճակահանությանը մասնակցում են Առաջին խմբի առաջնության մասնակից նոր կազմավորված 8 թիմերը: 1/8 եզրափակչում N1 համարի ներքո տեղ կգտնի 2018-2019 մրցաշրջանի գավաթակիր «Ալաշկերտը», իսկ N 20 համարի ներքո` Գավաթի եզրափակչի մասնակից Լոռին:

Գավաթի խաղարկության հանդիպումները, բացառությամբ1/2 եզրափակիչ հանդիպման, անցկացվում են մեկ խաղով: Այն դեպքում, երբ1/8 եզրափակչում զույգ կազմող թիմերից երկուսն էլ ներկայացնում են միևնույն առաջնությունը (Բարձրագույն խումբ կամ Առաջին խումբ), դաշտի տեր թիմը համարվում է վիճակահանության արդյունքում խաղացանցի վերին սանդղակում հայտնված թիմը: Այն դեպքում, երբ 1/8 եզրափակչում զույգ կազմող թիմերից մեկը ներկայացնում է Բարձրագույն խմբի, իսկ մյուսը՝ Առաջին Խմբի առաջնությունը: Դաշտի տեր է համարվում Առաջին խումբը ներկայացնող թիմը:

Այն դեպքում, երբ 1/4 եզրափակչում զույգ կազմող թիմերից երկուսն էլ ներկայացնում են միևնույն առաջնությունը (Բարձրագույն խումբ կամ Առաջին խումբ), դաշտի տեր թիմը որոշվում է վիճակահանությամբ:Այն դեպքում, երբ ¼ եզրափակչում զույգ կազմող թիմերից մեկը ներկայացնում է Բարձրագույն խմբի, իսկ մյուսը՝ Առաջին խմբի առաջնությունը: Դաշտի տեր է համարվում Առաջին խումբը ներկայացնող թիմը:

1/2 եզրազփակիչ հանդիպումը անցկացվում է երկու խաղով՝ մեկական անգամ սեփական ևմրցակցի խաղադաշտում: 1/2 եզրափակիչ առաջին խաղի դաշտի տեր թիմը որոշվում է վիճակահանությամբ:

Գավաթի նախնական փուլի խաղերը կայանալու սեպտեմբերի 6-7-ին: Եզրափակիչը կկայանա 2020 թվականի մայիսի 20-ին:

Խաղացանկին կարող եք ծանոթանակ այստեղ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000