Որոնել
Արխիվ
17.07.2019  13:47

Արթուր Ավագիմյան. «Ինձ և Ղադիմյանին շատ լավ ընդունեցին»

Սկոպյեում կայացած առաջին մարզումից հետո «Ալաշկերտի» մամուլի քարտուղարությունը զրուցել է, Կիևի «Արսենալից» երևանյան թիմ տեղափոխված 22-ամյա վինգեր Արթուր Ավագիմյանի հետ:

«Լավ մարզում անցկացրեցինք, ինչից հետո վերլուծեցինք դիմակայության առաջին խաղը: Երևանում կարողացել ենք լավ արդյունք գրանցել, հաջորդ փուլ դուրս գալու լավ շանսեր ունենք:

Ինձ և Գեղամին (Ղադիմյան-խմբ.) «Ալաշկերտում» շատ լավ ընդունեցին: Շնորհակալ եմ ղեկավարությանը, մարզչական շտաբին, թիմակիցներիս, անձնակազմին, ինչպես նաև երկրպագուներին` լավ խոսքերի և մաղթանքների համար: Ամեն ինչ կանենք, որպեսզի օգնենք «Ալաշկերտին» նորանոր հաղթանակներ տանել»,- նշել է Ավագիմյանը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000