Որոնել
Արխիվ
17.07.2019  10:57

Գևորգ Ղազարյանը վրիպել է 11-մետրանոցից, բայց նրա թիմը հաղթել է ուժեղ մրցակցին (VIDEO)

Նոր մրցաշրջանին նախապատրաստվող ԱԵԼ-ն ընկերական խաղ է անցկացրել Ուկրաիանյի բրոնզե մեդալակիր «Ալեքսանդրիայի» հետ: Կիպրոսը ներկայացնող թիմը հաղթել է 2:0 հաշվով:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը մասնակցել է երկրորդ խաղակեսին:

Ընդմիջումից հետո ԱԵԼ-ը երկու անգամ 11-մետրանոց հարվածի իրավունք է վաստակել: Առաջինն իրացվել է, իսկ երկրորդի ժամանակ նշակետին մոտեցել է Ղազարյանը: Հայ ֆուտբոլիստի հարվածը բարձր է ստացվել:

Նշենք, որ Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում լիմասոլցիները մրցելու են հունական «Արիսի» հետ:

 

Ղազարյանի 11-մետրայնոցի դրվագը` 4:50-ից

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000