Որոնել
Արխիվ
17.07.2019  10:18

Մխիթարյանը մասնակցելու է «Բավարիայի» դեմ խաղին

«Արսենալը» շարունակում է նոր մրցաշրջանին նախապատրաստվել ԱՄՆ-ում: Երեկ «զինագործներն» ընկերական խաղում 3:0 հաշվով հաղթել են «Կոլորադոյին:

Հանդիպմանը չի մասնակցել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ունաի Էմերին այդ որոշումը մեկնաբանել է Բավարիայի դեմ առաջիկա խաղից առաջ ֆուտբոլիստներին չծանրաբեռնելու ցանկցությամբ:

Ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում բասկ մասնագետը հայտարարել է, որ Մխիթարյանը մասնակցելու է մյունխենցիների դեմ հանդիպմանը:

Հիշեցնենք, որ «Արսենալ» – «Բավարիա» մրցավեճը կայանալու է Միջազգային Չեմպիոնների գավաթ ընկերական մրցաշարի շրջանակում: Հուլիսի 18-ին նախանշված խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով առավոտյան 07:00-ին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000