Որոնել
Արխիվ
16.07.2019  22:27

Ֆայզուլին. «Այս պարտությունը դաս էր ինձ համար»

Եվրոպա լիգայի որակավորման փուլի պատասխան խաղում «Բանանցը» տանը մրցեց սերբական «Չուկարիչկիի» հետ ու պարտվեց՝ 0-5։ 

Հետխաղյա մամուլի ասուլիսով հանդես է եկել հայկական ակումբի գլխավոր մարզիչ Իլշատ Ֆայզուլինը։

«Հաջողություն եմ մաղթում մեր մրցակցին հաջորդ փուլում։ Խաղի մասին խոսելն իմաստ չունի։ Ինձ համար, որպես մարզիչ, սա մեծ դաս էր։ Հետևություններ կանենք ու կշարժվենք առաջ, կյանքը շարունակվում է։ 

«Չուկարիչկիից» է կախված, թե որքան հեռու կգնա թիմը։ Շանս միշտ էլ կա։ Այս խաղում էլ մենք շանս ունեինք։ Կրկնում եմ՝ սա դաս էր ինձ համար որպես մարզիչ»,- ասել է Ֆայզուլինը։ 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000