Որոնել
Արխիվ
16.07.2019  20:53

ԵԼ. «Բանանցը» խայտառակ հաշվով պարտվեց «Չուկարիչկիին» (VIDEO)

Եվրոպա լիգայի որակավորման փուլի պատասխան խաղում «Բանանցը» տանը մրցեց սերբական «Չուկարիչկիի» հետ ու պարտվեց՝ 0-5։

3-րդ րոպեին Ստոյանովիչը բացեց հաշիվը, 31-րդ րոպեին Տեդիչը կրկնապատկեց այն, 49-րդ րոպեին Լուկովիչը հաշիվը դարձրեց խոշոր, 71-րդ րոպեին Բիրմանչևիչը խփեց իր թիմի 4-րդ գոլը, իսկ խաղը վերջակետը 75-րդ րոպեին խփեց Ստոյանովիչը՝ դառնալով դուբլի հեղինակ։

Այսպւսով, «Բանանցը» դուրս մնաց առաջնությունից։ Առաջին խաղում երևանյան թիմը նույնպես պարտվել էր՝ 0-3 (դիմակայության արդյունքը՝ 8-0)։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000