Որոնել
Արխիվ
16.07.2019  11:26

Եվրագավաթային շաբաթ. հայկական որ թիմերի խաղերը հնարավոր կլինի դիտել հայկական TV-ներով

Այս շաբաթ հայկական 4 թիմերը իրենց պատասխան հանդիպումները կանցկացնեն եվրագավաթներում: 

Ընդ որում, թիմերից երեքը՝ «Արարատ-Արմեինան», «Փյունիկն» ու «Ալաշկերտը» իրենց խաղերը կանցկացնեն մրցակցի հարկի տակ, իսկ «Բանանցը» «Չուկարիչկիին» կընդունի Երևանում:

Այսօր կայանալիք «Բանանց» - «Չուկարիկչի» հանդիպումը ցուցադրվելու է Առաջին ալիքի ուղիղ եթերում, խաղը սկսվելու է ժամը 19:00-ին: Խաղը մեկնաբանելու են Արման Աբելյանն ու Արմեն Գարամյանը:

Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի ԱԻԿ - «Արարատ-Արմենիա» խաղը, որը տեղի է ունենալու չորեքշաբթի օրը, ժամը 21:00-ին, ուղիղ եթերում ցույց է տալու «Շանթ» հեռուստաընկերությունը: Խաղը մեկնաբանելու է Արմեն Մանուկյանը:

Իսկ ահա հինգշաբթի օրը կայանալիք Եվրոպայի լիգայի՝ հայկական թիմերի մասնակցությամբ երկու հանդիպումները, հնարավոր է, դուրս մնան հայկական հեռուստաընկերությունների ուղիղ եթերից: «Մակեդոնիա» - «Ալաշկերտ» խաղը հայկական հեռուստաալիքների ծրագրում չկա, իսկ «Շկուպի» - «Փյունիկ» հանդիպումը նախապես ծրագրել էր ցուցադրել «Շանթ» հեռուստաընկերությունը, սակայն մակեդոնական կողմը այս պահի դրությամբ, հրաժարվում է ազդանշան տրամադրել:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000