Որոնել
Արխիվ
15.07.2019  19:10

Ռամին ստել է «Մարսելի» ղեկավարությանը, որպեսզի մասնակցի Ֆորտ Բոյարին

«Մարսելը» պաշտպան Ադիլ Ռամիի հետ կապված հետաքննություն է սկսել։ 

Ֆուտբոլիստը մայիսի վերջին՝ նախավերջին տուրում Աշխարհի չեմպիոնը բաց էր թողել թիմի մարզումները և ակումբի ղեկավարությանը տեղեկացրել, որ բացակայելու է ընտանեկան դրության պատճառով։

Պարզվեց, որ Ռամին ստել է ղեկավարությանն ու մեկնել՝ մասնակցելու Ֆորտ Բոյար շոուի նկարահանումներին։ 

«Մարսելի» նախագահն ու մարզիչը չեն իմացել խաղացողի պլանների մասին։ Արդյունքում, նա հեռացվել է թիմի մարզումներից ու նոր մրցաշրջանին պատրաստվում է անհատական մարզումների միջոցով։ 

Հավելենք, որ ավելի վաղ Ռամին ոչ պակաս սկանդալային իրավիճակում էր հայտնվել։ Նրա նախկին կինը հայտարարել էր, որ ընտանեկան բռնության է ենթարկվել։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000