Որոնել
Արխիվ
15.07.2019  16:22

Տրանսֆեր+պարգևավճարներ. ՄՅՈւ-ն պատրաստ է գերազանցել Վան Դեյկի ռեկորդը

«Մանչեսթեր Յունայթեդը» դարձել է «Լեսթերի» կենտրոնական պաշտպան Հարիի Մագուայրին ձեռք բերելու ֆավորիտը:

«Կարմիր սատանաներն» անգլիացու տրանսֆերի դիմաց առաջարկում են 65 միլիոն եվրո ու 24 միլիոնի պարգևավճարներ: Այդ մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ի ինսայդեր Նիկոլո Սկիրան:

Եթե գործարքը կայանա և պարգևավճարները վճարվեն (ընդհանուր 89 միլիոն եվրո), ապա կգերազնացվի պաշտպանների համար ներկայիս տրանսֆերային ռեկորդը, որը 1,5 տարի առաջ սահմանել է «Լիվերպուլը»: «Մերսիսայդցիները» Վիրջիլ վան Դեյկի համար 85 միլիոն եվրո են վճարել «Սաութհեմփթոնին»:

Մագուայրի համար պայքարում է նաև «Մանչեսթեր Սիթին», որը փոխարինող է փնտրում թիմից հեռացած Վենսան Կոմպանիին, սակայն պատրաստ չէ նման խոշոր ծախսերի գնալ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000