Որոնել
Արխիվ
15.07.2019  17:58

Արամ Հայրապետյան. «Չէի ասի, թե մրցակիցն ինչ-որ բարձրակարգ թիմ է, շանսեր կան»

Հայաստանի հավաքականի ու «Բանանցի» դարպասապահ Արամ Հայրապետյանը ներկա էր Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Չուկարիչկիի» դեմ պատասխան հանդիպման նախախաղային ասուլիսին, որի ժամանակ ասաց հետևյալը.

«Հրաշք կլինի, եթե հաղթենք դիմակայությունը: Կարծում եմ` վաղն ավելի լավ կխաղանք, քան՝ Սերբիայում: «0:3»-ն այնքան էլ ջախջախիչ հաշիվ չէ, շանսեր կան:

Առաջին խաղում ոչ պարտադիր գոլեր բաց թողեցինք: Մեր կողմից անհատական սխալներ եղան: Չէի ասի, թե «Չուկարիչկին» ինչ-որ բարձրակարգ թիմ է: Մեզ գոլերը չբավականեցրին: Բաց թողած գնդակիներին չկարողացանք պատասխանել:

Կարելի է ասել՝ իմ կարիերայի լավագույն մարզավիճակում եմ: Ինձ շատ լավ եմ զգում»:

Հիշեցնենք, որ առաջին մրցավեճում երևանցիները զիջել են 0:3 հաշվով:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000