Որոնել
Արխիվ
15.07.2019  17:49

Ֆայզուլին. «Վաղը «Բանանցը» մարզական չարություն կցուցադրի»

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի սերբական «Չուկարիչկիի» դեմ պատասխան խաղից առաջ «Բանանցի» գլխավոր մարզիչ Իլշատ Ֆայզուլինը մամուլի ասուլիս տվեց: Առաջին մրցավեճում նրա թիմը զիջել է 0:3 հաշվով:

Բացման խոսք

«Բոլորին շնորհավորում եմ մրցաշրջանի մեկնարկի կապակցությամբ: Մեզ բարդ խաղ է սպասում: Չպետք է մոռանանք, որ խաղը տևում է 90 րոպե: Մեր թիմի տղաներն այդ մտքով պետք է խաղան: Ինչ եղել է նախորդ մրցավեճում՝ մոռացվում է: Կա նոր խաղ, որում հարկավոր է քամբեք կատարել»:

«Չուկարիչկիի» դեմ առաջին խաղում թերացումները

«Չպետք է մոռանալ, որ դա երկար դադարից հետո առաջին խաղն էր: Նախորդ մրցաշրջանի ավարտին ծանր հանդիպումներ էին եղել: Չբավարարեց ոգևորությունն ու համարձակությունը, որոնք հարկավոր են նման մրցակցի դեմ խաղում: Վստահ եմ` տղաները վաղը մարզական չարություն կցուցադրեն»:

Ներկայիս կազմով Բարձրագույն խմբին մասնակցելու մասին

«Յուրաքանչյուր ֆուտբոլիստ, ով իմ տրամադրության տակ է, պատրաստ է մասնակցել ցանկացած մրցաշարի ցանկացած խաղի: Նախորդ մրցավեճում տեղի ունեցածը չի նշանակում, որ կկրկնվի հաջորդ խաղում: Մեր գլխավոր ու նույնիսկ երկրորդ թիմի ֆուտբոլիստները կարող են շանս ստանալ»:

Նոր համալրումների մասին

«Եթե չեմ սխալվում, տրանսֆերային պատուհանը փակվում է սեպտեմբերի 1-ին: Մինչև այդ ամեն ինչ հնարավոր է»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000