Որոնել
Արխիվ
15.07.2019  10:28

Մարաշլյանը կարող է տեղափոխվել Եվրոպա. բանակցությունները սկսվել են

«Լոս-Անջելեսի» հարձակվող Դիեգո Ռոսսի Մարաշլյանը կարող է կարիերան շարունակել Ռուսաստանում:

Championat.com-ին հայտնի է դարձել, որ ուրուգվահայ ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ «Կրասնոդարն» արդեն սկսել են բանակցել ամերիկացիների հետ: Ռուսական թիմը հանդես է գալու Չեմպիոնների լիգայում և ցանկանում է ավելի ամրապնդել կազմը:

MLS-ի ընթացիկ մրցաշրջանը 21-ամյա ֆուտբոլիստը բարձր արդյունավետությամբ է անցկացնում` 20 խաղում դառնալով 11 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: Նրա թիմը գլխավորում է Արևմտյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակը:

2018 թվականի հունվարին կալիֆորնիացիները Մարաշլյանի տրանսֆերն ուրուգվայական «Պենյրարոլից» գնել էին 2,5 միլիոն եվրոյով:  Transfermarkt-ը ներկայումս նրան գնահատում է 8 միլիոն:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000