Որոնել
Արխիվ
13.07.2019  16:14

ՀՖՖ. Հայաստանի առաջնությունը կկորցներ պրոֆեսիոնալ կարգավիճակը, եթե 4-րդ փոխարինումն ուժի մեջ մնար

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Հայաստանի 2019-2020թթ. առաջնությունից սկսած չի գործելու չորրորդ փոխարինման հնարավորությունը: Այն կատարվում էր, եթե խաղադաշտ մտնող այդ ֆուտբոլիստի 18 տարին չէր լրացել:

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի մամուլի ասուլիսի ժամանակ նրան հարց տրվեց, թե ինչպես է վերաբերվում այդ կանոնի չեղարկմանը:

«Վերջին տարիներին այդ օրենքը մեր ֆուտբոլիստներին ոչինչ չէր տալիս: Շատ թիմեր այդ փոփոխությունը կատարում էին ժամանակ ձգելու համար: Ֆուտբոլիստներին տրամադրվում էր ընդամենը մի քանի րոպե: Չեմ հիշում որևէ թիմի, որը պարտվելու ժամանակ չորրորդ փոխարիմանը դիմեր և պատանի ֆուտբոլիստին ասպարեզ դուրս բերեր: Այսինքն դա ձևական փոփոխություն էր և նույնիսկ ազդում էր ֆուտբոլիստի խաղաժամանակի վրա: Նրան 5-10 րոպե տրամադրում էին Բարձրագույն խմբում և զրկում Առաջին խմբում 90 րոպե անցկացնելուց: Եթե այդ օրենքը ճիշտ օգտագործեին, այն օգուտ կտար»:

Այդ հարցի վերաբերյալ մեկնաբանություն տվեց նաև ՀՖՖ մամուլի բաժնի ղեկավար Հայկ Կարապետյանը.

«Բացի ֆուտբոլային մասից, ՈւԵՖԱ-ի պահանջներն էլ կան: ՈւԵՖԱ-ի հովանու ներքո մրցաշարերում երեք փոխարինում է թույլատրվում: Եթե նոր կանոնակարգով շարունակեինք 4-րդ փոփոխությունը թույլատրել, Հայաստանի առաջնությունը կզրկվեր պրոֆեսիոնալ կարգավիճակից: Ներկայումս 3-ից շատ փոխարինում թույլատրվում է միայն սիրողական մրցաշարերում»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000