Որոնել
Արխիվ
13.07.2019  10:40

Լեգենդար ֆուտբոլիստի որդին նոր թիմ ունի. նա մերժել է «Բարսելոնային», «Ման. Սիթիին» ու «Սպարտակին» (PHOTO)

Ռումինիայի պատմության լավագույն ֆուտբոլիստ Գեորգե Հաջիի որդին` Յանիս Հաջին «Վիտորուլից» տեղափոխվել է «Գենկ»: Բելգիական ակումբը պաշտոնապես հայտնել է 20-ամյա ֆուտբոլիստի հետ 5 տարվա պայմանագիր կնքելու մասին:

Ոչ պաշտոնական տվյալներով տրանսֆերը կազմել է 8 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստը տարեկան ստանալու է 800 հազար եվրո աշխատավարձ:

Ավելի ուշ ռումինական ակումբի նախագահ Գեորգե Պոպեսկուն հայտնել է, որ «Բարսելոնան» ու «Մանչեսթեր Սիթին» նույնպես առաջարկներ են կատարել, սակայն դրանք մերժվել են, որովհետև այդ ակումբները մտադիր են եղել Հաջիին վարձակալության ուղարկել: «Սպարտակն» ավելի խոշոր առաջարկ է ուղարկել, որի ընդունման դեպքում դա ռեկորդային տրանսֆեր կլիներ ռումինական ֆուտբոլի համար, սակայն կարիերայի զարգացման համար ընտրել են «Գենկը»:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000