Որոնել
Արխիվ
12.07.2019  20:42

Դե Լիգտը չի ներկայացել «Այաքսի» հավաքին. նա մոտ է հեռանալուն

«Այաքսի» պաշտպան Մատեյս դե Լիգտը մոտ է «Յուվենտուս» տեղափոխվելուն, հաղորդում է gianlucadimarzio.com-ը։

Նշվում է, որ այսօր կողմերը համաձայնեցրել են տրանսֆերի բոլոր մանրամասները։ Թուրինցիները 19-ամյա խաղացողի համար կվճարեն 70 մլն եվրո, գումարած՝ բոնուսները։

Ամստերդամցիներն այժմ նախամրցաշրջանային հավաք են անցկացնում ավստրիայում, բայց դե Լիգտը չի մեկնել թիմի հետ։ Սպասվում է, որ շուտով պաշտոնապես կհայտարարվի տեղափոխության մասին։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000