Որոնել
Արխիվ
12.07.2019  17:56

«Շիրակը» մրցելու է հայերով ղեկավարվող նոր տեսակի արտասահմանյան ակումբի հետ

Վաղը՝ հուլիսի 13-ին Կրիմսկ քաղաքի «Տրուդ» մարզադաշտում «Շիրակը» կանցկացնի առաջին ընկերական հանդիպումը «Վիստա» ՖԱ-ի հետ: Գյումրեցիների մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ խաղը կսկսվի Երևանի ժամանակով 19:00-ին:

«Վիստան» Գելենջիկ քաղաքից է: Դա ֆուտբոլային ինկուբատոր ծրագրով թիմ է: Այնտեղ հավաքագրվել են ամբողջ աշխարհից 17-18 տարեկան ֆուտբոլիստներ: «Վիստայի» նպատակն է բարձրակարգ ակումբներին ֆուտբոլիստներ տրամադրել:

Թիմի գլխավոր մարզիչը Արթուր Հովհաննիսյանն է, իսկ նրան օգնում է Երևանի «Լոկոմոտիվի» ու վանաձորիի «Լոռիի» նախկին մարզիչ Վահե Գևորգյանը: Ակումբի տնօրենը ֆուտբոլային գործակալ Տիգրան Մկրտչյանն է:

Գելենջիկի թիմում են հանդես գալիս հայ ֆուտբոլիստներ Կարեն Նալբանդյանը, Նորայր Նիկողոյսնաը և Լևոն Տեր-Մինասյանը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000