Որոնել
Արխիվ
11.07.2019  12:55

Արթուր Ավագիմյան. «Թիվ մեկ նպատակս Հայաստանի հավաքականում խաղալն է, դա իմ հոր երազանքն է»

«Ալաշկերտը» երեկ հայտարարել է Կիևի «Արսենալի» եզրային հարձակվող Արթուր Ավագիմյանի տրանսֆերի մասին: 22-ամյա ֆուտբոլիստն այդ կապակցությամբ հարցազրույց է տվել footboom.com-ին, որը ներկայացնում են որոշ կրճատումներով:

- Մրցաշրջանի ավարտից հետո որոշեցիք փոխել ակումբը: Խոսակցություններ կային, որ կարող եք տեղափոխվել «Կարպատի»…

- Այո, լվովցիների կողմից  հետաքրքրություն կար, բայց ոչ ավելին: Գործը կոնկրետության չհասավ:

- Ինչո՞ւ ընտրեցիք «Ալաշկերտը»: Այլ առաջարկներ կայի՞ն:

- Այս ամռանը բավականաչափ առաջարկներ ունեի, բայց հայկական ակումբն ամենահամառն էր: «Ալաշկերտից» ու «Կարպատիից» բացի ինձ իրենց շարքերում էին ցանկանում տեսնել Ուկրաինայի Առաջին լիգայի շատ հետաքրքիր ակումբ, ինչպես նաև թիմ Հունգարիայից, որն իսկապես շատ էր հետաքրքրված, բայց չկարողացան պայմանավորվել «Արսենալի» հետ: Ցանկանում էի փոխել միջավայրը և նոր բան փորձել, այդ պատճառով ուշադիր դիտարկում էի արտասահմանից առաջարկները: «Ալաշկերտից» կոնկրետ առաջարկ եկավ, որը հետաքրքրիր էր ինձ և «Արսենալին»: Նաև շատ կարևոր հանգամանք էր, որ այդ թիմից լավ հնարավորություն կա հայտնվել Հայաստանի ազգային հավաքականում: Ինձ համար դա թիվ մեկ նպատակն է: Ամեն ինչ անելու եմ ինձ դրսևորելու և հավաքականում հայտնվելու համար:

- Դուք ծնվել եք Մրիուպոլում, խաղացել Ուկրաինայի պատանեկան ու երիտասարդական հավաքականներում, բայց ուզում եք ապագայում խաղալ Հայաստանի ազգային հավաքականում: Հիմնավորեք որոշումը:

- Իմ ծնողները հայեր են, ես նույնպես: Այո, ծնվել եմ Ուկրաինայում և այդ երկիրը նույնպես իմ հայրենիքն եմ համարում: Այն ինձ տվել է ամեն ինչ. hարմարավետություն, տաքություն և ֆուտբոլում ինձ դրսևորելու հնարավորություն: Պաշտում եմ հայրենի Մարիուպոլը: Միշտ հպարտությամբ եմ տարբեր տարիքային հավաքականներում պաշտպանել Ուկրաինայի գույները: Բայց իմ հոր երազանքն է, որ մի օր հագնեմ Հայաստանի հավաքականի մարզաշապիկը: Ժամանակի ընթացքում նրա երազանքը դարձավ իմ նպատակը: Հավատում եմ, որ մի օր կհասնեմ դրան: Ուկրաինայի հավաքականին միշտ երկրպագելու եմ: Վստահ եմ` առանց ինձ էլ թիմն իրեն հիանալի կդրսևորի խոշոր մրցաշարերում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000