Որոնել
Արխիվ
10.07.2019  19:22

Տարխանով. ««Շկուպին» խաղաոճով ավելի շատ նման է «Շիրակին»»

Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման փուլում Երևանի «Փյունիկը» տանը կմրցի մակեդոնական «Շկուպիի» հետ։ 

Հայկական թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը նախախաղային ասուլիս է տվել։

«Նախապատրաստման աշխատանքները սկսվել են դեռևս մեկ ամիս առաջ։ Մեկ շաբաթ աշխատել ենք Երևանում, հետո մեկնեցինք Սլովենիա ու լավ պայմաններում շարունակեցինք։ Այդ ընթացքում հանդիպեցինք այն թիմերի հետ, որոնք նույնպես մասնակելու իրավունք են ստացել Եվրոպա լիգայի որակավորման փուլին։ Խաղացինք սլովենական և լեհական թիմերի հետ, որոնք մոտավորապես նույն մակարդակի վրա են՝ համեմատած մակեդոնական թիմերի հետ։

Գյումրիում արդեն մարզում ենք անցկացրել և խոտածածկը լավն է։ Մարզադաշտը շատ կոկիկ է, ամեն ինչ կարգին է։

Ստուգողական հանդիպումները ցույց տվեցին, որ մեր թիմը կարողանում է որակով խաղ ցուցադրել։ Կարծում եմ՝ մենք պատրաստ ենք։ Ունենք նաև նորեկներ, որոնք կարողացել են թիմային խաղի մեջ ընդգրկվել և հասկանում են, թե ինչ պետք է անեն։ 

Ունենք նաև կորուստներ դաշտի կենտրոնում։ Հովեփյանն ու Տալալայը որակով ֆուտբոլիստներ էին, բայց հեռացան թիմից։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ խաղին հայտավորված 3 նորեկներն իրենց կարդարացնեն։ Կային թիմում թեթև վնասվածքներ, բայց այժմ ամեն ինչ կարգին է։

Մենք դիտել ենք մրցակցի վերջին ընկերական հանդիպումները։ Կրկնեմ, որ մենք խաղացել ենք նախապատրաստական շրջանում նման մակարդակի թիմերի հետ։ «Շկուպին» լավ պաշտպանություն ունի։ 2 հանդիպում ենք դիտել։ Մեկում նրանք պաշտպանությունից էին խաղում, իսկ երկրորդում գրոհներն ավելի շատ էին։ Հիմա թույլ ակումբներ չկան։ Բոլորն էլ կազմակերպված ու կարգապահ են։ Կարծում եմ՝ ուժեղ մրցակից է։

Դժվար է ասել, թե «Շկուպիի» խաղաոճը որ հայկական ակումբի հետ կարելի է համեմատել։ Այնումենայնիվ, որոշակի նմանություն ունի «Շիրակի» հետ։

Մենք ավելի հարձակվողական ֆուտբոլի վրա ենք շեշտը դնում և առաջին խաղում, բնականաբար, կփորձենք գնդակին շատ տիրել, գրոհների բազմազանություն կիրառել։ Ունենք անհատապես ուժեղ ֆուտբոլիստներ և կարող ենք առջևի գծում շեշտը դնել նրանց վրա։ Մրցակիցը, հիմնականում գործում է հակագրոհներով և կարողանում պաշտպանվել։ «Շկուպին» ուկրաինական թիմի հետ ընկերական խաղում ավելի շատ հետ քաշված էր գործում, իսկ ռումինական թիմի հետ հանդիպմանը փորձում էր ավելի շատ առաջ շարժվել»,- ասել է Տարխանովը։

Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա վաղը՝ ժամը 17։30-ին, Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000