Որոնել
Արխիվ
10.07.2019  15:54

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Արթուր Ավագիմյանը` «Ալաշկերտի» ֆուտբոլիստ

«Ալաշկերտը» 2 տարվա պայմանագիր է ստորագրել Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու, եզրային կիսապաշտպան Արթուր Ավագիմյանի հետ: Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

22-ամյա ֆուտբոլիստը Դոնեցկի «Շախտյորի» սան է, ակումբի կազմում մասնակցել է պատանեկան Չեմպիոնների լիգայի հանդիպումների:

«Շախտյորում» հանդես գալու տարիներին Ավագիմյանը հանդես է եկել Ուկրաինայի Մ-16, Մ-17 և Մ-19 հավաքականներում:

Երկու տարի անընդմեջ ուկրաինական «Մարիուպոլի» լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ ճանաչված և լեգենդար Լորան Բլանի նախաձեռնությանբ ֆրանսիական «Բորդոյում» փորձաշրջան անցած հայ կիսապաշտպանի նախորդ ակումբը Կիևի «Արսենալն» էր, որի կազմում նա 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել Ուկրաինայի ավարտված առաջնությունում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000