Որոնել
Արխիվ
10.07.2019  13:00

Գալստյան. «Միգուցե, այս հաղթանակից հետո Շվեդիայի հայերը կգան պատասխան խաղին»

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց շվեդական ԱԻԿ-ին: ArmFootball.com-ի հետ կարճ զրույցում երևանյան ակումբի գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանը խոսեց այդ հաղթանակի մասին:

- «Արարատ-Արմենիայի» առաջին հաղթանակն էր եվրագավաթներում: Գո՞հ եք արդյունքից:

- Իհարկե: Գոհ եմ նաև ցուցադրած խաղից:

- Գրեթե ամբողջ հանդիպման ընթացքում մրցակիցը 10 ֆուտբոլիստով էր: Չե՞ք կարծում, որ կարելի էր ավելի համոզիչ հաշվով հաղթել:

- Պետք է հաշվի առնել այն, որ ԱԻԿ-ի համար մրցաշրջանի կեսն արդեն անցել է և նրանք ավելի լավ մարզավիճակում են: Մենք դեռ առաջնությունը չենք սկսել, այդ պատճառով որոշ դժվարություններ ունեցանք: Միևնույն է` գոլային պահեր ունեցանք և կարող էինք երրորդ գնդակը խփել:

- Մեկնարկային կազմում մի քանի նորեկներ կային: Ի՞նչ տպավորություն ունեք նրանց խաղից:

- Այս խաղում նրանց ելույթից գոհ եմ, բայց նրանք ավելացնելու պոտենցիալ ունեն: Դեռ լավ մարզավիճակում չեն: Մի քանի խաղ հետո ավելի լավ վիճակում կլինեն:

- Շվեդիայում կայանալիք պատասխան խաղում հայ երկրպագուներ ակնկալո՞ւմ եք տեսնել:

- Միգուցե, այնտեղի հայերը կգան: Նամանավանդ այս հաղթանակից հետո: Կաշխատեն ոգևորել մեզ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000