Որոնել
Արխիվ
10.07.2019  12:18

«Շիրակը» վերանորոգում է մարզադաշտը. ավելանալու են նստատեղերը

«Շիրակը» սկսել է վերանորոգել Գյումրու «Քաղաքային» մարզադաշտը:

Ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ ստադիոնում կատարվում են աշխատանքներ` պայմանների, արտաքին տեսքի ու տրիբունաների ավելացման ուղղությամբ:

Մասնավորապես Արևելյան տրիբունայում քարապատ հատվածում նոր սեկտոր է բացվելու, որը տրամադրվելու է հյուրընկալվող թիմերի երկրպագուներին:

Ներկայումս «Քաղաքային» մարզաշտում 2800 աթոռով նստատեղ կա: Երբ վերանորոգման աշխատանքներն ավարտվեն և նստատեղերի թիվն ավելանա, ընդհանուր քանակի 5 տոկոսը տրամադրվելու է հյուրերին:  

Սպասվում է, որ հյուրերի սեկտորը կունենա մոտ 120 նստատեղ: Ամբողջ մարզադաշտի նստատեղերը կարող են հասնել 3000-ի:

Լուսավորության հարցն այս փուլում դեռ նախատեսված չէ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000