Որոնել
Արխիվ
10.07.2019  10:14

Իսպանացին Հայաստան չի գալու Գվարդիոլայի խնդրանքով

«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Էրիկ Գարսիան չի ժամանելու Հայաստան` Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու համար:

18-ամյա ֆուտբոլիստն ընդգրկված է եղել «ֆուրիա ռոխայի» նախնական հայտացուցակում, սակայն «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի խնդրանքով չի գալու Երևան: Նա անգլիական թիմի կազմում նախապատրաստվելու է նոր մրցաշրջանին, տեղեկանում ենք Sport.es-ից:

Կատալոնացի մասնագետը նույնիսկ դիմում է ներկայացրել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիա, որպեսզի «Բարսելոնայի» սանին թույլ տան չմիանալ հավաքականին:

Վենսան Կոմպանիի հեռանալուց հետո «Մանչեսթեր Սիթին» կենտրոնական մեկ պաշտպանի տեղ ունի: Ակումբը տրանսֆերներ է դիտարկում, սակայն Գվարդիոլան պատրաստ է շանս տալ Գարսիային: Վերջինս նախորդ մրցաշրջանում «քաղաքայինների» տարբեր տարիքային թիմերի կազմում 48 հանդիպման է մասնակցել:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին կայանալիք Եվրո-2019-ի բացման խաղում Իսպանիան մրցելու է Հայաստանի հետ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000