Որոնել
Արխիվ
09.07.2019  15:42

«ԱԻԿ-ի պահվածքն անվայել էր». Ինչո՞ւ Հայաստանում չեն սիրում «Արարատ-Արմենիայի» մրցակցին

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում այսօր «Արարատ-Արմենիան» ընդունլու է «ԱԻԿ»-ին: Շվեդական այդ թիմից հայ ֆուտբոլասերները լավ հիշողություններ չունեն: 2015 թվականին Գյումրիի «Շիրակը» Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում հանդիպեց ԱԻԿ-ին և զիջեց ընդհանուր 0:4 հաշվով: Այնուամենայնիվ, այդ դիմակայությունից ավելի շատ հիշվեցին կոնֆիլիկտներն ու մեղադրանքները: Շվեդիայում կայացած խաղի ժամանակ մրցավարը գյումրեցիներին 3 կարմիր քարտ ցույց տվեց, իսկ հանդիպումից հետո ԱԻԿ-ի ներկայացուցիչները «Շիրակին» մեղադրեցին նրանց սրբիչները գողանալու մեջ: Իրականում, այդ սրբիչները հայկական թիմին օգտագործման համար տրմադրվել էր խաղից առաջ: «Շիրակը» մեղադրանքին խիստ պատասխանեց և Հայաստանում նրանց նվիրեց 50 սրբիչ: Երկրպագուները Գյումրիում բախումներ ունեցան շվեդների հետ:

Այդ աղմկալի դեպքերը վերհիշելու համար ArmFootball.com-ը զրուցեց «Շիրակի» այն ժամանակվա մամուլի քարտուղար Աննա Թադևոսյանի հետ, ով հիմա ՀՖՖ-ի կանանց ֆուտբոլի բաժնի պետն է:

- ԱԻԿ-ի հետ խնդիրներն առաջացան լարված խաղից հե՞տո, թե՞ մինչև այդ արդեն սկսվել էր:

- Մինչ խաղը ոչ մի լարվածություն չկար: Հանդիպման ընթացքում սկսվեց լարվածությունը, որից հետո այն շարունակվեց և փոխանցվեց նաև երկրորդ հանդիպմանը:

- Սրբիչների մեղադրանքի մասին ե՞րբ տեղեկացաք:

- Եթե ճիշտ եմ հիշում, արդեն օդանավակայանում էինք, երբ մեզ ասեցին որ այդպիսի մեղադրանք են հնչեցրել: Հենց նրանց թիմի ադմինիստրատորն էր հարցազրույց տվել:

- Ի՞նչ արեցիք դրանից հետո:

- Առանձնապես` ոչինչ, որովհետև չէինք կարծում, որ դա լուրջ է։ Բայց, երբ հասանք Հայաստան, մեզ Շվեդիայից տեղեկացրեցին, որ բոլոր թերթերում և կայքերում խոսվում է սրբիչների մասին: Այդ ժամանակ էլ որոշեցինք, որ նրենց կնիվիրենք սրբիչներ։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ նրանց պահվածքն անվայել էր:

- Դատական գործ եղա՞վ:

- Մենք հայց ներկայացրեցինք դատարան, բայց չգիտեմ վերջում ինչ եղավ:

- Իսկ այն 50 սրբիչները, որ Գյումրիում նվիրեցիք, նրանք ինչպե՞ս արձագանքեցին դրան:

- Մի հրապարակում արեցին թվիթերում: Իսկ սրբիչները չվերցրեցին:

- Վիրավորվե՞լ էին, թե՞ կատակով թվիթ էր:

- Կատակով էր:

- Շվեդիա գնալը որքանո՞վ էր հեշտ փաստաթղթային ու այլ առումներով: Ի՞նչ դժվարություններ կարող են առաջանալ:

- Ոչ մի խնդիր չկար: Այդ ժամանակ Գերմանիայի դեսպանատուն էր վիզա տալիս, այժմ Լեհաստանի դեսպանատուն է զբաղվում։ Մեզ հենց օդանավակայանում դիմավորեցեին Հայաստանի դեսպանատան աշխատողները։ Իսկ այդ լարվածությունը ստեղծվեց խաղի ընթացքում տեղի ունեցած տհաճ միջադեպից, որից հետո ստացանք երեք անհիմն կարմիր քարտեր:

- Ստադիոնը ու մյուս պայմանները տպավորի՞չ էին:

- Մենք խաղացել ենք «02» մարզադաշտում, քանի որ այդ օրերին AC/DC խմբի համերգն էր Friends արենայում (տեղավորում է 50 000 երկրպագու-խմբ.)։ Պայմանները, անխոս, շատ լավն էին:

- Ու վերջում. ի՞նչ խորհուրդ կտայիք «Արարատ-Արմենիային» ԱԻԿ հետ հարաբերություններում:

- Առանձնապես խորհուրդ չեմ կարող տալ։ Կմաղթեմ հաղթանակ:


Հայկ Հովհաննիսյան

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000