Որոնել
Արխիվ
09.07.2019  12:15

Ռիկարդ Նորլինգ. «Վարդան Մինասյանը մեծ աշխատանք է տարել թիմի հետ»

ԱԻԿ-ի գլխավոր մարզիչ Ռիկարդ Նորլինգը նախօրեին կայացած նախախղյա մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է ՉԼ-ի որակավորման առաջին փուլի «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպման մասին:

- Մենք հարգում ենք մրցակցին, հարգում ենք ակումբի ղեկավարության աշխատանքը այս կարճ ժամանակահատվածում: Գիտենք, որ Վարդան Մինասյանը մեծ աշխատանք է տարել թիմի հետ, կազմն էլ շատ լավ ֆուտբոլիստներով է համալրված:

Նշեմ, որ խոտածածկը հիանալի վիճակում է, շնորհակալություն եմ ուզում հայտնել դաշտը սպասարկող անձնակազմին: 3 օր առաջ Շվեդիայի առաջնության հանդիպում ենք անցկացրել, հիմա էլ Չեմպիոնների լիգայում ենք խաղալու: Ակնկալում եմ, որ երկու խաղերում էլ համառ պայքար կլինի:

Արդյո՞ք առավելություն է այն, որ Շվեդիայի առաջնություննն ընթացքի մեջ է: Երբեք չես կարող իմանալ ինչ կլինի: Երկու խաղերի արդյունքում նոր հնարավոր կլինի ասել՝ օգնեց մեզ դա, թե ոչ,- նշել է Նորլինգը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000