Որոնել
Արխիվ
08.07.2019  14:34

Ռայոլա. «Դե Լիգտի պայմանագիրը համաձայնեցված է»

«Այաքսի» կենտրոնական պաշտպան Մատեյս Դե Լիգտի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ նրանք համաձայնության են հասել «Յուվենտուսի» հետ: Այնուամենայնիվ, գործարքը դեռ չի կայանում, որովհետև հոլանադական ու իտալական ակումբները համաձայնության չեն գալիս ընդհանուր թվի վերաբերյալ: «Ծեր սինյորան» առաջարկում է 55 միիոն եվրո և 10 միլիոնի հնարավոր պարգևավճարներ, իսկ ամտերդամցիները պահանջում են 75 միլիոն:

«Մատեյսի հետ ամեն ինչ համաձայնեցված է: Այժմ նրանք պետք է համաձայնության հասնեն «Այաքսի» հետ»,- իտալացու խոսքերն է մեջբերում De Telegraaf-ը:

Միաժամանակ Ռայոլան հերքել է «Այաքսի» դեմ բողոք ներկայացնելու շշուկները: Նշվում է, որ մեկ տարի առաջ ամստերդամյան ակումբը Դե Լիգտին խնդրել էր ևս մեկ տարի մնալ թիմում` հետագայում նրան 50 միլիոնով վաճառելու համաձայնություն տալու խոստումով:

«Ոչ մի դեպքում բողոք չենք ներկայացնելու «Այաքսի» դեմ: Ինքս եմ նման խորհուրդ տվել Մատեյսին: Վատ ձևով հեռանալը նրա ոճի մեջ չէ»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000