Որոնել
Արխիվ
07.07.2019  14:48

Էդգար Բաբայան. «Եթե ընտրությունն իմը լիներ, կնախընտրեի կարիերաս շարունակել արտասահմանում»

Հայաստանի հավաքականի և դանիական «Հոբրոյի» կիսապաշտպան Էդգար Բաբայանը, որ դեռ հուսյը չի կորցրել այս տրանսֆերային պատուհանի ընթացքում մեկ այլ թիմ տեղափոխվելու:

- Հիանալի է, որ «Ռանդերսը» հետաքրքրված է իմ ծառայություններով: Դա նշանակում է, որ ես նախորդ մրցաշրջանում լավ ելույթ եմ ունեցել: «Ռանդերսը» լավ թիմ է, բայց ամեն ինչ պետք է համաձայնեցնել: «Հոբրոյում» ավելի մեծ գումար են պահանջում, և ես պետք է ընդունեմ դա: Այսպիսին է իրավիճակը: Չեմ կարող մնալ տանը և լաց լինել: Պետք է հարգեմ պայմանագրի կետերը:

Կարծում եմ՝ այս ամռանը դեռ տրանսֆերի լավ հնարավորություններ կան: Ֆուտբոլում 100 տոկոսանոց ոչինչ չկա, բայց ես հուսով եմ և հավատում եմ, որ իմ տրանսֆերը դեռ կարող են վաճառել: Եթե ես ընտրեի, արտասահման կգնայի: Ուզում եմ ուժերս ուրիշ երկրում փորձարկել, լինել ուրիշ մշակույթում և խաղալ ուրիշ ոճի ֆուտբոլ: Ուզում եմ ինչ-որ նոր և ավելի մեծ մարտահրավեր:

Զգում եմ, որ իսկապես լավ մարզավիճակում եմ: Միայն 12 օր եմ հանգստացել, այդ ընթացքում էլ մարզվել եմ ու մարզավիճակ պահպանել: Պատրաստ եմ նոր մրցաշրջանին, միայն ուզում եմ, որ ավելի հաջող մրցաշրջան լինի,- Բաբայանի խոսքերն է մեջբերում դանիական մամուլը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000