Որոնել
Արխիվ
06.07.2019  22:58

Ինչ է հայտնի Առաջին խմբի անակնկալ նորեկների մասին

Այսօր կայացած Առաջին խմբի վիճակահանության ժամանակ հայտնի դարձան մրցաշարին մասնակից բոլոր թիմերի անունները: Նրանց թվում էին նաև «Մակարավանքը», «Մասիսիը» և «Լեռնային Արցախը»: Տավուշցիների մասին ArmFootball.comարդեն գրել է: Մյուս թիմերի մասին շատ բան հայտնի չէ, սակայն որոշ տեղեկություն կարող ենք հայտնել:

Առաջին խմբի վիճակահանության ժամանակ «Մասիսը» ներակայացնում էր Արթուր Ոսկանյանը, ով 2012 թվականին հիմնադրել էր «Ուրարտու» ակումբը: Այդ թիմը մեկ տարի պատրաստվում էր Բարձրագույն խմբում խաղալուն: Այդ ընթացքումը թիմը մարզեցին Արմեն Սանամյանը և Սուրեն Բարսեղյանը: Այնուամենայնիվ, «Ուարտուն» չկարողացավ մասնակցել Հայաստանի առաջնությանը, որովհետև այն ժամանակ ՀՖՖ-ն փոխեց մրցաշարի նորեկների համար մասնակցության վճարները` զգալիորեն բարձրացնելով ֆինանսական պահանջները: Նորաստեղծ ակումբը չկարողացավ նման ծախսերի գնալ:

7 տարի անց Ոսկանյանը կարողացավ այլ թիմին հայտավորել Առաջին խմբին:

«Լեռնային Արցախը» հիմնականում կազմված է լինելու վերջերս CONIFA-2019-ին մասնակցած Արցախի հավաքականի ֆուտբոլիստներով: Այդ հավաքականից 13-14 խաղա կա թիմում, ինչի մասին «Ֆուտբոլ Պլյուսի» հետ զրույցում հատնել էր Արցախի ընտրանու գլավոր մարզիչ Սլավա Գաբրիելյանը: Վերջինս նաև «Լեռնային Արցախի» գլխավոր մարզիչն էր:

Ներկայումս Արցախի առաջնությանը մասնակցում է «Լեռնային Արցախը»: Առայժմ հայտնի չէ, թե ինչպես են համատեղելու երկու մրցաշարերում:

Ավելի վաղ Երևանի «Արցախի» նախկին սեփականտեր Սևան Ասլանյանը հայտնել էր, որ թիմ է հիմնելու, որը մարզվելու է Արցախում, բայց խաղալու է Գորիսում:

Ցավոք, Առաջին խմբին չի մասնակցելու «Դովեղը»: Նոյեմբերյանի ակումբը չի հասցրել բոլոր անհրաժեշտ պայմաններին համապատասխանող թիմ ստեղծել:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000