Որոնել
Արխիվ
06.07.2019  22:06

Չալըշըրը հաղթական գոլ է խփել Շվեդիայի առաջնությունում

Շվեդիայի առաջնության 14-րդ տուրում «Գյոտեբորգը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է «Սունդսվալին»:

44-րդ րոպեին տանտերերի երկրորդ գոլը խփել է Հայաստանի հավաքականի պաշտպան Անդրե Չալըշըրը: Տուգանային խաղարկման ժամանակ նա լավ դիրք է զբաղեցրել հեռավոր դարպասաձողի մոտ ու եզրափակել փոխանցումը: Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Ընթացիկ առաջնությունում դա 29-ամյա ֆուտբոլիստի երկրորդ գոլն էր: Նա իր թիմի չորրորդ ռմբարկուն է:

«Գյոտեբորգը» 25 միավորով զբաղեցնում է չորրորդ տեղը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000