Որոնել
Արխիվ
06.07.2019  11:46

28 տարվա մեջ` առաջին անգամ. հեքիաթային ցուցանիշ՝ թենիսում

Ամերիկացի 15-ամյա թենիսիստուհի Քորի Գաուֆֆը Մեծ սաղավարտի Ուիմբլդոն մրցաշարի 1/8 եզրափակիչ դուրս եկավ։

Գաուֆֆը, ով առաջնությունը սկսել է որակավորման փուլից, երրորդ շրջանում կարողացել է կամային հաղթանակ տանել սլովենուհի Պալինա Հարցոգի նկատմամբ 3-6,7-6 (9-7),7-5 հաշվով։ Հանդիպուը տևել է 2 ժամ 46 րոպե։

Քառորդ եզրափակչի ուղեգրի համար պայքարում Գաուֆֆի մրցակիցը կլինի աշխարհի 7-րդ ռակետի՝ ռումինուհի Սիմոնա Հալեպի հետ։

Նշենք, որ 1991 թվականին 15-ամյա ևս մեկ ամերիկուհի կարողացել էր Մեծ սաղավարտում սենսացիա կերտել։ Ջենիֆեր Կապրիատին Ռոլան Գարոսում հասել էր մինչև կիսաեզրափակիչ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000