Որոնել
Արխիվ
05.07.2019  18:03

Կարեն Խաչանովն ավարտեց պայքարը Ուիմբլդոնում (VIDEO)

Թենիսի Մեծ սաղավարտի Ուիմբլդոն առաջնությունում հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (Ռուսաստան) ուժերը չափեց Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի (Իսպանիա) հետ ու պարտվեց 3 սեթում։

Խաչանովը (9) զիջեց 22-րդ ռակետին 3-6,6-7,1-6 հաշվով ու դուրս մնաց 1/16 եզրափակչից։ Նշենք, որ սա 23-ամյա Կարենի կարիերայի երրորդ Ուիմբլդոնն էր։

Այսպիսով, 31-ամյա Ագուտը դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի Ֆրանսիան ներկայացնող Բենուա Պերի (32) հետ։ 30-ամյա թենիսիստը 1/16 եզրափակչում 4 սեթում 3-1 հաշվով հաղթեց չեխ Իրժի Վեսելիյին (124):

Հավելենք, որ այս պահին արդեն 1/8 եզրափակչի ուեգիր նվաճել է կանադացի Միլոշ Ռաոնիչը (17):

 

Տեսանյութը՝ քիչ անց

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000