Որոնել
Արխիվ
04.07.2019  12:42

Բերեզովսկի. «Ես եմ «Սոչիին» առաջարկել Ալեքսանդր Կարապետյանի թեկնածությունը»

Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին նույն աշխատանքին է անցնել Ռուսաստանի Պրեմյեր լիգայի նորեկ «Սոչիի» կազմում: Armeniasputnik.am-ի հետ զրույցում նախկին դարպասապահը հայտնել է, որ նա է իր նոր ակումբին խորհուրդ տվել ձեռք բերել Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանին:

«Առաջարկեցի Կարապետյանի թեկնածությունը, ու շատ լավ է, որ նա կարողանում է իրեն դրսևորել ընկերական խաղերում: Դեռ չեմ ուզում խոսել նրա հետ պայմանագրի կնքելու մասին:

Կասեմ, որ «Սոչիի» կազմում հայտնվելու համար բավականին մեծ մրցակցություն պետք է հաղթահարել: Հուսով եմ, որ դա կհաջողվի Կարապետյանին: Որոշ խնդիրներ կար, քանի որ կոշտուկները խանգարում էին Ալեքսանդրին լիարժեք մարզվել, բայց նա կամային հատկանիշներ է դրսևորում ու մեծ ցանկությամբ և՛ մարզվում է և՛ խաղում»:

Նշենք, որ ռուսական թիմում փորձաշրջան ացնող հարձակվողը 2 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000