Որոնել
Արխիվ
04.07.2019  12:19

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Չելսին» նոր գլխավոր մարզիչ ունի (PHOTO)

«Չելսին» պաշտոնապես հայտարարել է Ֆրենկ Լեմպարդին գլխավոր մարզիչ նշանակելու մասին:

41-ամյա մասնագետի հետ ստորագրվել է երեք տարվա ժամկետով պայմանագիր: Կողմերը համաձայնության են հասել 6 ժամ տևած բանակցություններից հետո:

Լոնդոնյան թիմի լեգենդը դարձավ Մաուրիցիո Սարրիին փոխարինողը, ով գլխավորել է «Յուվենտուսը»:

Լեմպարդը գլխավոր մարզչի պաշտոնում կարիերան սկսել է մեկ տարի առաջ: Նա առաջին փորձից շատ մոտ էր եղել «Դերբի Քաունթիի» հետ Պրեմյեր լիգայի ուղեգիր նվաճելուն, սակայն պարտվեց փլեյ-օֆֆ-ի եզրափակիչ խաղում:

Հիշեցնենք, որ Լեմպարդը «Չելսիի» կազմում է հանդես եկել 2001-2014 թվականների ընթացքում: Անցկացրած 648 խաղում նա դարձել է 211 գոլի հեղինակ, ինչն ակումբի պատմության ռեկորդն է:

 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000