Որոնել
Արխիվ
03.07.2019  06:35

Կոպա Ամերիկա. Բրազիլիան հաղթեց Արգենտինային ու մտավ եզրափակիչ (VIDEO)

Հարավային Ամերիկայի գավաթի կիսաեզրափակչում կայացավ Բրազիլիա – Արգենտինա հանդիպումը: Տիտեի գլխավորած թիմը հաղթեց 2:0 հաշվով:

19-րդ րոպեին Դանիել Ալվեսի հիանալի խաղից հետո Ռոբերտո Ֆիրմինոն փոխանցում կաատրեց տուգանային հրապարակ, որտեղից Գաբրիել Ժեզուսն անարգել գրավեց դարպասը: Երկրորդ կեսում կրկին արդյունավետ գործեց Ժեզուս-Ֆիրմինո զույգը: «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողի փայլուն անցումից ու փոխանցումից հետո աչքի ընկավ «Լիվերպուլի» ֆուտբոլիստը:

Արգենտինան խաղի ընթացքում ավելի շատ գոլային պահեր ուներ, սակայն չկարողացավ իրացնել դրանք: Մասնավորապես, առաջին կեսում Լիոնել Մեսսիի փոխանցումից ու Սերխիո Ագուերոյի գլխով հարվածից հետո «սելեսաոյին» փրկեց հորիզոնական դարպասաձողը: Ընդմիջումից հետո «Բարսելոնայի» առաջատարի հարվածից հետո գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին:

Այսպիսով, Բրազիլիան մտավ եզրափակիչ, որտեղ կմրցի Չիլի – Պերու զույգի հաղթողի հետ: Արգենտինան կմասնակցի երրորդ տեղի համար հանդիպմանը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000