Որոնել
Արխիվ
02.07.2019  22:07

Ալեքսանդր Կարապետյանը հաղթական դուբլ է հեղինակել Սերբիայի փոխչեմպիոնի դեմ խաղում

Սլովենիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Սոչին» ընկերական խաղ է անցկացրել Սերբիայի փոխչեմպիոն «Ռադիչկիի» հետ: Պրեմյեր լիգայի նորեկը հաղթել է 2:0 հաշվով:

Դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը: Նա փորձաշրջան է անցնում այդ թիմում:

Հանդիպումն անավարտ է մնացել հորդառատ անձրևի պատճառով և այն չի շարունակվել: Ռուսական թիմին հաղթանակ է գրանցվել:

Հիշեցնենք, որ 31-ամյա ֆուտբոլիստը գոլի հեղինակ էր դարձել նաև «Օլիմպիայի» դեմ նախորդ ստուգողական մրցավեճում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000