Որոնել
Արխիվ
02.07.2019  18:59

Հայտնի թենիսիստը Ուիմբլդոնից հետո կարող է ավարտել կարիերան

Չեխ հայտնի թենիսիստ Տոմաշ Բերդիխը չի բացառել, որ շուտով կավարտի պրոֆեսիոնալ կարիերան, հաղորդդում է լրագրող Կարել Կնապն իր թվիթերյան էջում։

«Այս Ուիմբլդոնը կարող է վերջինը դառնալ ինձ համար»,- ասել է Բերդիխը։

Աշխարհի նախկին 4-րդ ռակետին վերջերս տանջում էր ազդրի վնասվածքը։ Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա Բերդիխը մասնակցել է 18 հանդիպման՝ հաղթելով 12-ում։ 2018 թվականին նա 11 պաշտոնական հանդիպում է հաղթել՝ չպարտվելով ոչ մի անգամ։

ATP-ում Բերդիխը 13 տիտղոս է նվաճել։ Մեկնարկած Մեծ սաղավարտի Ուիմբլդոն առաջնությունում նրա առաջին մրցակիցը լինելու է ԱՄՆ-ն ներկայացնող Թեյլոր Ֆրիտցը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000