Որոնել
Արխիվ
01.07.2019  21:45

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Արտասահմանցի մարզիչը գլխավորեց «Նոան»

«Նոա» ՖԱ-ի նոր գլխավոր մարզիչ է նշանակվելա Իգոր Պիկուշչակը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Պիկուշչակն աշխատել է ռուսաստանյան «Կրասնոդար 2» ակումբում որպես գխավոր մարզիչ և մարզչի օգնական։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020 թվականի ամառ: Նախքան 2017թ․ մարզչական աշխատանքի անցնելը 36-ամյա մասնագետը հաջող ֆուտբոլային կարիերա է ունեցել՝ որպես հարձակվող հանդես գալով հայրենի Մոլդովայի չեմպիոն «Շերիֆ», ապա, նաև Ռուսաստանի Պրեմիեր լիգայի «Կրասնոդար» և «Ամկար» ակումբներում, հանդես է եկել Մոլդովայի ազգային հավաքականի կազմում։ 

Մարզիչը Հայաստան է ժամանել երկու օգնականների հետ։ Այսպիսով, «Նոայի» մարզչական շտաբը կազմում են Իգոր Պիկուշչակը, դարպասապահների մարզիչ Հովհաննես Դալալյանը, Վադիմ Բորեցը (գլխավոր մարզչի օգնական) և Նիկոլայ Պրիմակտը (ֆիզիկական պատրաստականության գծով մարզիչ): 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000