Որոնել
Արխիվ
01.07.2019  14:59

Սարգիս Շահինյանը բողոք է ներկայացնելու «Արարատի» դեմ

«Արարատի» նախկին կիսապաշտպան Սարգիս Շահինյանի ներկայացուցիչները Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի վեճերի լուծման պալատում բողոք են ներկայացնելու Երևանի «Արարատի» դեմ:

Այդ մասին ArmFootball.com-ի հետ զրույցում հայտնեց 23-ամյա ֆուտոլիստի շահերը ներկայացնող գործակալության` Legal Sport-ի համահիմնադիր Խորեն Քալաշյանը: Դիմումի պատճառը 2 ամսվա աշխատավարձն է, որն «Արարատը» չի վճարել Շահինյանին:

Վերջինս երևանյան ակումբ էր տեղափոխվել ձմռանը և հասցրել 12 խաղի մասնակցել:

Ավելի վաղ Արարատին աշխատավարձ չվճարելու մեղադրանք էին կատարել մի շարք լեգիոներներ, որոնք սպառնում էին դիմել ՖԻՖԱ: Հետագայում «արծիվները» վճարել են այդ գումարները և լեգիոներները հեռացել են ակումբից:

Միաժամանակ տեղեկացանք, որ Շահինյանը կարիերան շարունակելու է «Ալաշկերտում»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000