Որոնել
Արխիվ
01.07.2019  11:25

Հաղթող, ագրեսիվ, նպատակասլաց. «Արարատ-Արմենիայի» նորեկը նկարագրել է իրեն

«Արարատ-Արմենիա» ակումբի մամուլի քարտուղարությունը զրույց է ունեցել թիմի նորեկ Ռուժդի Աշենտեյի հետ՝ նոր թիմ տեղափոխվելու, նպատակների և իր կարիերայի մասին:

-Դուք շատ առաջարկներ ունեիր, բայց ընտրեցիք «Արարատ-Արմենիան», ինչո՞ւ:

- Ակումբի ամբիցիաները գրավեցին ինձ: Մենք կրկին ուզում ենք չեմպիոն դառնալ այս տարի և հաղթել Հայաստանի Գավաթը: Ես խոսեցի Լիմայի հետ և նա միայն դրական բաներ պատմեց ինձ ակումբի մասին:

- Որո՞նք են Ձեր առաջին տպավորությունները թիմի մասին:

-Ես շատ լավ ընդունվեցի թիմի և անձնակազմի կողմից: Մենք թիմում ունենք և՛ երիտասարդ, և՛ ավելի տարիքով ու փորձառու ֆուտբոլիստներ, որոնք միասին շատ լավ են հանդես գալիս: Սա թիմ է, որը ուզում է ֆուտբոլ խաղալ:

- Ինչպե՞ս է անցնում ուսումնամարզական հավաքը Բելառուսում:

- Շատ ենք մարզվում և քրտնաջան: Գնդակով շատ ենք պարապում: Թիմում նոր ֆուտբոլիստներ կան և պետք է հարմարվենք միմյանց: Ժամանակի ընթացքում ավելի ու ավելի լավ է դառնում ամեն ինչ, որովհետև «ԱԻԿ»-ը գալիս է և մինչ այդ ամեն ինչ պետք է ճիշտ լինի:

- Հուլիսի 9-ին Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումն է ձեր, ի՞նչ կասեք հակառակորդ շվեդական «ԱԻԿ»-ի մասին:

- «ԱՒԿ»-ը լավ թիմ ունի՝ շատ մեծ փորձով: Նրանք խաղերով մեզանից առաջ են և այժմ երրորդ տեղում են իրենց առաջնությունում: Մենք պետք է խաղը սկսենք ուժեղ և կենտրոնացած: Երկու ֆուտբոլիստներ կան ովքեր հանդես են եկել Հոլանդիայում՝ Տարիկ Էլյոունոսին և Կոլբեյն Սիգտորսոնը: Էլյոունոսին այժմ լավագույն ռմբարկուն է առաջնության:

- Դուք խաղացել եք ավելի քան հարյուր խաղ հոլանդական բարձրագույն առաջնությունում, ի՞նչ առանձնահատկություններ կնշեք հոլանդական ֆուտբոլի մասին:

- Հոլանդիայում սովորաբար խաղում են 4-3-3 ռազմավարությամբ: Նրանք ցանկանում են լավ դիրքային խաղ խաղալ և դա սկսվում է հենց դարպասապահից: Ցանկանում են գերակշռել դաշտում և դրա համար էլ ես շատ երջանիկ եմ մեր մարզչի հետ՝ նա նույնպես ցանկանում է այսպես խաղալ և նրա աշխատելաոճը շատ հոգեհարազատ է ինձ:

- Ո՞վ է եղել քո լավագույն խաղընկերը կարիերայի ընթացքում, և ինչու:

- «Վիտեսսում» խաղացել եմ Բերտրանդ Տրաորեի հետ, ով տաղանդավոր ֆուտբոլիստ է և այժմ հանդես է գալիս «Լիոնում»: Մարոկկոյի ազգային հավաքականում խաղացել եմ Մեհդի Բենատիայի հետ, հայտնի ֆուտբոլիստ է «Յուվենտուսի» և Մյունխենի «Բավարիայի»՝ շատ ուժեղ պաշտպան, ով շատ լավ էր խաղում:

- Նկարագրիր ֆուտբոլիստ Ռուժդի Աշենտեյին երեք բառով:

- Հաղթող, ագրեսիվ, նպատակասլաց:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000