Որոնել
Արխիվ
29.06.2019  20:46

Մինսկ 2019. Կարապետ Չալյանը՝ Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում են Եվրոպական խաղերը։

Ըմբշամարտի հունահռոմեական ոճի մինչև 77 կգ քաշային կարգի եզրափակչում Կարապետ Չալյանը գոտեմարտեց Ռուսաստանը ներկայացնող Ալեքսանդր Չեկիրինի հետ ու համառ պայքարում պարտվեց 7-6 հաշվով։ Կարապետը սկզբում պարտվում էր 5-0 հաշվով, բայց ընթացքում գրեթե հետ բերեց կորցրածը։

Այսպիսով, Չալյանը դարձավ Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր։

Հիշեցնենք՝ ավելի վաղ 97 կգ Արթուր Ալեքսանյանը եզրափակչի ուղեգիր էր ապահովել։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000