Որոնել
Արխիվ
29.06.2019  14:44

Ճանաչված երկու ֆուտբոլիստներ հայտարարել են կարիերաներն ավարտելու մասին

Իտալացի կիսապաշտպան Ալբերտո Ակվինանին ու արգենտինացին հարձակվող Ալեխանդրո Դոմինգեսը հայտարարել են ֆուտբոլիստի կարիերաներն ավարտելու մասին:

«Ինձ որոշակի ժամանակ պահանջվեց, որպեսզի հասկանամ, թե որն է լավագույն ընտրությունը: Չնայած նրան, որ շատ առաջարկներ ունեի, որոշեցի` ժամանակն է ասել «բավական է»»,- Ինստագրամի իր էջում գրել է Ակվիլանին:

Իտալացին իր կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ռոմայի», «Լիվերպուլի», «Յուվենտուսի», «Միլանի», «Ֆիորենտինայի», «Սպորտինգի», «Պեսկարայի», «Սասուոլոյի» ու «Լաս-Պալմասի» կազմում:

Դոմինգեսը ֆուտբոլից հեռացավ 38 տարեկանում: Նրա վերջին թիմը «Ռայո Վալեկանոն» էր: Հարձակվողը հայտնի է հատկապես «Ռուբինում» ու «Զենիթում»: Հարձակվողը նաև հանդես է եկել «Ռիվեր Փլեյթում», «Վալենսիայում» և «Օլիմպիակոսում»:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000