Որոնել
Արխիվ
29.06.2019  13:29

Առաջին ալիքը ցուցադրելու է եվրագավաթներում հայկական թիմերի խաղերը, բացի մեկինից

Հուլիսին եվրաագավաթներում մեկնարկելու են հայկական թիմերը: ArmFootball.com-ին հայտնի դարձավ, որ Առաջին ալքիը ցուցադրելու է որակավորման առաջին փուլում հայկական թիմերի խաղերից շատերը:

Ուղիղ եթերում են լինելու Եվրոպա լիգայում «Բանանցի» երկու հանդիպումները  սերբական «Չուկարիչկիի» հետ (հուլիսի 11 և հուլիսի 18):

Ցուցադրվելու են նաև Չեմպիոնների լիգայում «Արարատ-Արմենիայի» ու Եվրոպա լիգայում «Ալաշկերտի» տնային հանդիպումները, համապատասախանաբար, շվեդական ԱԻԿ-ի (հուլիսի 9) ու Սկոպյեի «Մակեդոնիայի» (հուլիսի 11): Հնարավոր է, որ ցուցադրվեն նաև այդ դիմակայությունների պատասխան հանդիպումները, բայց դա դեռ հարցականի տակ է:

Ցավոք, չեն ցուցադրվելու «Փյունիկի» երկու հանդիպումները մակեդոնական «Շկուպիի» հետ: Մասնավորապես, երևանցիների տնային խաղը, որը կայանալու է հուլիսի 11-ին Գյումրիում, սկսվելու է ժամը 17:30-ին, իսկ նույն օրը «Ալաշկերտ» – «Մակեդոնիա» հանդիպուման մեկնարկը նախանշված է 19:00-ին, ուստի ընտրություն է կատարվել այդ խաղերից մեկի միջև:

Եթե հայկական թիմերը հաջորդ փուլ դուրս գան, Առաջին ալիքը կցուցադրի նաև այդ հանդիպումները:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000