Որոնել
Արխիվ
28.06.2019  20:04

Մինսկ-2019. Ըմբշամարտ. Չալյանը դուրս եկավ եզրափակիչ, Ասլանյանը կպայքարի բրոնզի համար

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում պայքարը շարունակում են հունահռոմեական ոճի ըմբիշները։

Կարապետ Չալյանը (77 կգ) կիսաեզրափակչում ուժերը չափեց հունգարացի Տոմաշ Լորինցի հետ ու 4-1 հաշվով հաղթանակ տարավ։

Այսպիսով, Չալյանը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կգոտեմարտի ռուս Ալեքսանդր Չեկիրկինի հետ։

Կարեն Ասլանյանը (67 կգ) կիսաեզրափակչում մրցեց վրացի Շմագի Բոլկվաձեի հետ ու պարտվեց 0-5 հաշվով։

Ասլանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000