Որոնել
Արխիվ
27.06.2019  22:46

Մեկ գործարք, որը տրանսֆերային շղթա է առաջացրել 4 երկրներով

«Ռոման» ու «Նապոլին» անսպասելի տրանսֆերային փոխանակում են համաձայնեցրել: «Գայլերի» կենտրոնական պաշտպան Կոստաս Մանոլասը կարիերան շարունակելու է «աձուրիի» կազմում: Gianlucadimarzio.com-ը հայտնում է, որ հույնի համար վճարվելու է 34 միլիոն եվրո, իսկ ևս 2 միլիոն նախատեսված է որպես հնարավոր պարգևավճար:

Հակառակ ուղղությամբ է մեկնելու հենակետային կիսապաշտպան Ամադու Դիավարան: Գվինեացու համար հռոմեացիները վճարելու են 18 միլիոն եվրո: Այդ գումարը պարգևավճարիների շնորհիվ  կարող է հասնել 20 միլիոնի:

Այդ գործարքի հետևանքով այլ տրանսֆերների շղթա է առաջացրել: «Նապոլիի» կենտրոնական պաշտպան Ռաուլ Ալբիոլը որոշել է վերադառնալ Իսպանիա, որտեղ արդեն բուժզննում է անցել «Վիլյառեալի» համար:

Փոխարենը, «Ռոման» ստիպված է նոր կենտրոնական պաշտպան գնել և նույնպես հայացնքն ուղղել է Իսպանիայի կողմը: «Գայլերը» փորձում են ձեռք բերել «Բետիսի» ֆուտբոլիստ Մարկ Բարտրային: Նույն աղբյուրը տեղեկացնում է, որ «Բարսելոնայի» սանի գործակալն արդեն հաջող բանակցություններ է վարել «Ռոմայի» մարզական տնօրեն Ջանլուկա Պետրակիի հետ:

Նոր հենակետային կիսապաշտպանի ժամանումն «ազատություն» է տվել «Ռոմայում» չհարմարված Ստիվեն Նզոնզիին: 30-ամյա ֆուտբոլիստը 10 տարի անց վերադառնում է Ֆրանսիա, հայտնում է իտալացի ինսայդեր Նիկոլա Սկիրան: «Ռոման» ու «Լիոնը» 20 միլիոն եվրոյով համաձայնեցրել են նրա տրանսֆերը:

Նզոնզին իր հերթին «Լիոնում» դառնալու է հենակետային կիսապաշտպան Տանգի Նդոմբելեին փոխարինողը: Վերջինս մոտ 70 միլիոն եվրոյի դիմաց «Տոտենհեմ» տեղափոխվելուն:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000