Որոնել
Արխիվ
27.06.2019  19:23

Ամենաքննարկվող տրանսֆերներից մեկի կուլմինացիան. «Յուվենտուսը» կարևոր համաձայնության հասավ

«Յուվենտուսը» համաձայնության է հասել «Այաքսի» կենտրոնական պաշտպան Մատեյս դե Լիգտի հետ: «Ծեր սինյորան» ու գործակալ Մինո Ռայոլան տևական ժամանակ շարունակվող բանակցություններից հետո 5 տարվա պայմանագիր են համաձայնեցրել, ըստ որի հոլանդացի ֆուտբոլիստը տարեկան ստանալու է 12 միլիոն եվրո: Այդ մասին տեղեկանում ենք The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյից:

Այժմ իտալացիները պետք է տրանսֆերը համաձայնեցնեն «Այաքսի» հետ: Սպասվում է, որ գործարքը կկազմի 75 միլիոն եվրո:

Ամենայն հավանականությամբ, Դե Լիգտի պայմանագրում կլինի 150 միլիոն եվրոյի հրաժարագին:

Ավելի վաղ «Բարսելոնան» դուրս էր եկել պաշտպանի համար տրանսֆերային պայքարից, որովհետև հրաժարվել է նման բարձր աշխատավարձ վճարել, իսկ գործակալին փոխանցել տրանսֆերի 20 տոկոսը` 15 միլիոն եվրո:

ՊՍԺ-ն նույնպես հրաժարվել է գործարքից, որովհետև Ռայոլան պահանջել է, որ 150 միլիոն եվրո հրաժարագինը պարտադիր լինի:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000